«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 19-ին, ժամը 08։10-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի վայրում աշխատում են 30 փրկարարական ծառայող (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 4, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի 4 փրկարարական ծառայող, Բժշկական ապահովման վարչության hերթապահ խումբը, ինչպես նաև 14 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 1 էքսկավատոր, 3 բեռնատար ինքնաթափ, 1 ավտոկռունկ։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ., Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Օգոստոսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1061 փրկարարական ծառայող։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Հարակից հրապարակումներ`
- Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրմալուում պայթյունից զոհվածների համար
- Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները հիմնականում ստացել են կոտրվածքներ, բեկորային քերծվածքներ, այրվածքներ. Ավանեսյան
- «Ի՞նչ սթափվելու մասին է խոսքը, մինչ օրս չեն ասում, թե ո՞ւմ ապրանք է պայթել»
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են
- Սուրմալուի պայթյունի հետևանքները մթնոլորտային օդում
- Քաղաքացիները պայթյունի վայրում թողնում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ
- Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան. Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին
- «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան