Սևանում նվազել է կողակի պաշարը
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանի կենսաբանության, քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճում կողակի վերականգնման հնարավոր ձևաչափերը։ Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ձկնատեսակի ձկնատեսակի վերաբերյալ ուսումնասիրութուններին և որսի դինամիկային։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, կողակի պաշարի, քանակի նվազման պատճառը բնական վերարտադրության համար անհրաժեշտ վայրերի բացակայությունն է։ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից՝ Կովկասի կենսաբազմազանության գենոֆոնդի ուսումնասիրության ծրագրի (CaBOI) շրջանակներում իրականացվում է ՀՀ տարբեր ջրային էկոհամակարգերից գենոֆոնդի ուսումնասիրություն։ Այս ծրագրի շրջանակներում Հրազդան գետի էկոհամակարգից և Սևանա լճից կողակների տեսակային պատկանելիության որոշման նպատակով կողակի նմուշներ են ուղարկվել Գերմանիա։ Արդյունքները հայտնի կլինեն մինչև տարեվերջ։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ փաստել է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը և կայուն օգտագործման ապահովումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ պետք է գործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա