Վրաստանը 3,980 մլն դոլարի էլեկտրաէներգիա է վաճառել Հայաստանին
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել: Այս մասին գրում է Ալիք մեդիան։
Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3 տոկոս։
Ըստ այդմ, այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։
Ինչ վերաբերում է արտահանվող երկրներին, ապա 2022 թվականի 7-րդ ամսում Վրաստանն ամենաշատ՝ 60,229 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,700 դոլար։
Նշվում է, որ երբևէ այսքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա Վրաստանը չի վաճառել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները