Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը
Սաքսոնիա Անհալթ երկրամասի Հալլե Զաալեքրայս շրջանի առևտրային ասոցիացիան սուր նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ՝ պահանջելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում հանուն Գերմանական տնտեսության պահպանման: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Die Welt-ին։
Ինչպես նամակում նշել են գերմանացի արհեստավորներն ու արդյունաբերողները, իրենք և իրենց հաճախորդները մտահոգված են երկրի ապագայով ՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով սրված ծանր ճգնաժամի պայմաններում:
«Մենք՝ որպես վարպետներ, մեր հաճախորդների հետ բազմաթիվ զրույցներից գիտենք, որ նրանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում զոհաբերել իր դժվարությամբ վաստակած կենսամակարդակը հանուն Ուկրաինայի: Ցանկանու՞մ եք լինել կանցլերը, ով Գերմանիան կործանեց: Դուք իսկապես ցանկանում եք զոհաբերել ձեր երկիրը»,- նշված է նամակում։
Առևտրային ասոցիացիայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ կենսամակարդակի անկումը, նույնիսկ միջին խավի համար, կբերի գնողունակության կտրուկ նվազման, հետևաբար՝ արհեստավորների կործանման։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսին Գերմանիայում գնաճն արագացել է մինչև 8,5 %
- Ինչ են ուտում գերմանացիները
- Գերմանացիները Զելենսկիից պահանջել են որոշ տարածքներ զիջելով խաղաղության գնալ
- Գերմանացիները սկսել են ավելի քիչ լողանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան