Ի՞նչ են անելու հանրային մուլտիպլեքսում գործող հեռուսատընկերությունները Հ2-ի կողմից դատը շահելուց հետո
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ, օրակարգում է «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ, «ԴԱՐ-21» ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ ընկերությունների կողմից Հանձնաժողովին ուղղված գրությանը (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա և 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ) գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տալու վերաբերյալ հարցը:
Հանձնաժողովիչց հայտնում են՝ նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշել է,- «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականին անցկացված հանրապետական և մայրաքաղաքային սլոթի մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքում դատարանը բավարարել էր հայցի պահանջը՝ անվավեր ճանաչելով մրցույթի արդյունքները: Դատարանի որոշումից հետո հանրային մուլտիպլեքսում գործող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք»-ը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ հանրային մուլտիպլեքսում գործող հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաըկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել թե ինչ է լինելու մյուս Ընկերությունների հետ՝ արդյոք դադարեցվելու է նրանց գործողությունը և ինչպես է այն անդրադառնալու իրենց գործունեության վրա»։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։
Հանձնաժողովը հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, որոշել է տալ պարզաբանում տարընթերցումներից խուսափելու համար: