Ուսուցիչն իր տանը մի քանի օր թաքցրել է կորած աշակերտին և կանգնել դատարանի առաջ
ԱՄՆ-ում Ֆլորիդայի նահանգի միջնակարգ դպրոցի ուսուցչուհինը մի քանի օր տանը թաքցրել է կորած աշակերտին ու հայտնվել դատարանում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
31-ամյա Քելի Սիմփսոնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ օգոստոսի 12-ին հետախուզման մեջ հայտնված դեռահասը թաքնվել է իր տանը։ Նրա հարազատներից մեկը ոստիկաններին հայտնել է, որ երեխան կարող է ուսուցչի տանը լինել։
Իրավապահները եկել են Սիմփսոնի տուն և այնտեղ տղային գտել։ Կնոջն անմիջապես ձերբակալել են՝ անչափահասի խնամակալությանը միջամտելու մեղադրանքով։ Շարլոտ շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ ուսուցիչը նրան տարել է իր տուն՝ իմանալով, որ երեխային փնտրում են։
Միաժամանակ նշվում է, որ հետո Սիմփսոնն ազատ է արձակվել հինգ հազար դոլար գրավի դիմաց։ Մինչ հետաքննության ավարտը դպրոցը, որտեղ աշխատում է կինը, նրան ուղարկել է չվճարվող արձակուրդի։ Իսկ թե ինչ պատճառով էր հետախուզվում դեռահասը, չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան