Wildberries-ով Հայաստանից պատվիրում են պահածոներ, մուրաբաներ և չրեր
«2022 թվականի առաջին կիսամյակում Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից օտարերկրյա բիզնեսի ներկայացուցիչները «Wildberries» առցանց խանութի միջոցով ավելացրել են ապրանքների վաճառքը տարեկան 441%-ով՝ հասնելով 5,1 մլրդ ռուբլու։ Այս մասին նշված է Wildberries-ի հայտարարությունում:
Ըստ ընկերության՝ նրանց եկամուտներն առավելապես աճել են սոցիալապես նշանակալի ապրանքների սեգմենտում՝ պարենային ապրանքներ (վաճառքի աճ՝ տարեկան 58 անգամ), առողջապահական ապրանքներ (28 անգամ), անհատական պաշտպանության միջոցներ (դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկներ, 10 անգամ), գրենական պիտույքներ (9 անգամ) և խաղալիքներ (9 անգամ):
«Մենք ուժեղացնում ենք լոգիստիկ ենթակառուցվածքը։ Հայաստանում բացեցինք բաշխիչ կենտրոն, որի շնորհիվ ուղղակի վաճառքը հասանելի դարձավ երկրի ձեռներեցներին։ Ղազախստանում էլ լոգիստիկ կենտրոնը ընդլայնեցինք 2,5 անգամ՝ հասցնելով 10000 քառ.։ Սա հանգեցրեց տեղական բիզնեսի ներկայացուցիչների էլ ավելի ակտիվ անցմանը դեպի էլեկտրոնային առևտուր»,- ասվում է Wildberries-ի հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ԵԱՏՄ երկրներից բիզնեսի ներկայացուցիչների թիվն աճել է 12 անգամ՝ հասնելով 69 հազարի։
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանից առավել հաճախ պատվիրում են պահածոներ, մուրաբաներ և չրեր։ Ղազախստանից ամենաշատը պատվիրում են թեյ, քաղցրավենիք և կոսմետիկ օճառ, Ղրղզստանից՝ բլուզներ, գիշերազգեստ, կենդանիների համար սնունդ, իսկ Բելառուսից՝ կոսմետիկ միջոցներ, ներքնազգեստ և պաստառներ։
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ը դարձել է «Յագոդկի»
- Wildberries-ի հաճախորդները բողոքում են
- Wildberries-ը 2022 թ-ին առաջին անգամ գրանցել է դիմակների պահանջարկի աճ
- Wildberries-ը գործարքներ կկատարի նաև հայկական դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան