«Հրապարակ». ՔՊ վարչության անդամների ընտրության քարոզարշավի մեկնարկը չի տրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ՝ օգոստոսի 18-ին, պետք է մեկնարկեր ՔՊ վարչության անդամների ընտրության նախընտրական քարոզարշավը: Կուսակցության կանոնադրությունն ասում է, որ համագումարից մեկ ամիս առաջ վարչության անդամները ներկուսակցական տիրույթում քարոզարշավ պետք է սկսեն, ՔՊ-ում էլ ավանդույթ է ձևավորվել, առցանց հարթակ են ձևավորում, թեկնածուներն իրենց տեսլականներն են ներկայացնում, հարցեր են նրանց ուղղվում և այլն: Այդ գործընթացից հետո ռեյտինգային քվեարկություն է անցկացվում, և ամենաշատ ձայներ ստացած ՔՊ անդամները դառնում են ՔՊ ղեկավար մարմնի անդամ։
Երեկ, սակայն, քարոզարշավի մեկնարկը չի տրվել, ՔՊ մեր աղբյուրներն ասացին, որ կազմակերպչական որոշ խնդիրներ կան։ Իսկ հնարավո՞ ր է նախկին տարիների պես քարոզարշավ, որպես այդպիսին, չլինի, ով ինչպես կարողանա, իր համար ձայն հավաքի։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ մի քանի տարածքում ՔՊ-ն խորհուրդներ այդպես էլ չի ընտրել, ինչը պետք է աներ սեպտեմբերի 18-ի համագումարից մեկ ամիս առաջ։ Օրինակ՝ Գորիսում, Մասիսում խորհուրդներ չեն ձևավորվել, կընտրեն ավելի ուշ, ուստի այդ խորհուրդների կազմը վարչության ընտրություններին՝ որպես ընտրիչ, չի կարող մասնակցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին