Էրդողանը կմասնակցի 2023 թ-ին նախատեսված նախագահական ընտրություններին
Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին, ուրբաթ օրը հայտարարել է երկրի արդարադատության նախարարության ղեկավար Բեքիր Բոզդաղը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին: Դրանք կլինեն երկրորդ ընտրությունները, որոնցում կմասնակցի մեր նախագահը [Ռեջեփ Թայիփ Էրդողանը]»,- ասել է նախարարը Miliyet թերթին տված հարցազրույցում։
Թուրքիայում ընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, տեղական օրենսդրության համաձայն, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե նշանակված էին 2023 թվականի հունիսին։ Իշխող «Ժողովրդական դաշինք»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը՝ ի դեմս վեց կուսակցությունների դաշինքի, դեռ չի նշել իր թեկնածուին։
Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու։ Արդարադատության նախարարության ղեկավարը բազմիցս ասել է, որ գալիք նախագահական ընտրությունները Էրդողանի համար երկրորդն են լինելու Թուրքիայի՝ 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան