Եվ ուզում եք կոծկել այս ահաբեկչական ակտը, թաքնվելով պատահական պայթյունի քողի տա՞կ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Եթե․․․
Պատկերացրեք, որ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունը տեղի էր ունեցել 2007 կամ 2017թթ․։ Ինչպիսին կլինեին «Գավառական ժամանակ» թերթոնի խմբագրի հրապարակումն ու «Մուտք» խմբակցության անդամի, այո՝ անդամի հայտարարությունը:
2007թ․ «Գավառական ժամանակ», խմբագրական․
«․․․Պարզ չի, որ եթե մարդիկ փախնում են և ծուխ է դուրս գալիս, գործ ունենք ահաբեկչության հետ։ Հանցավոր իշխանությունը կամ ինքն է կազմակերպել ահաբեկչությունը կամ նպաստել դրան, ինչպես հոկտեմբերի 27-ը։ Այսպիսով ունեցանք իշխանությունների կողմից հերթական սպանությունները»։
2017թ․
-Եվ ուզում եք կոծկել այս ահաբեկչական ակտը, թաքնվելով պատահական պայթյունի քողի տա՞կ։ Ա՛յ անբարոյականներ, երբ մարդիկ փախնում են, հրդեհ է լինում, այն դասական ահաբեկչություն է, ծրագրված սպանություն, ինչպես մարտի 1-ը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին