Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները
Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնում են, 2022 թ. «Ավրորայի» հերոսները որոշել են աջակցել կազմակերպությունների, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, օգնում խոցելի եւ տեղահանված համայնքներին, ինչպես նաեւ հասանելի դարձնում բժշկական օգնությունը:
Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը խաղաղության ակտիվիստ է եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը, 25 տարի պայքարել է կրթությունն Աֆղանստանի կանանց հասանելի դարձնելու համար, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝
• Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության եւ ազատության (WILPF),
• «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպություն (NECDO):
Հադի Ջումանը (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող, որը, պարբերաբար վտանգելով սեփական կյանքը, կազմակերպում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերում զոհվածների մարմինները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝
• «Օգնություն Եմենին» կազմակերպություն (Yemen Aid),
• «Եմենի գործընկերներ» կազմակերպություն (Partners Yemen):
Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ, որը պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար՝ կազմակերպելով բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանելով քաղբանտարկյալների իրավունքները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝
• «Գործել հանուն հույսի» կազմակերպություն (Action For Hope),
• «Մերսալ» հիմնադրամ (Mersal Foundation):
2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին