Մենք չունենք առողջապահական անվտանգության որևէ երաշխիք, Գևորգ Գրիգորյան
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անվտանգություն:
Սա մարդու առաջնային և հիմնական պահանջն է, որը պետք է ապահովի պետական համակարգը: Անվտանգության հիմքի վրա են կառուցվում տնտեսությունը, որն էլ իր հերթին հանդիսանում է պետության առաջընթացի գրավականը:
Անձնական և հանրային անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում առողջապահական անվտանգությունը: Ցավոք, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք չունենք առողջապահական անվտանգության որևէ երաշխիք, բացի բուժաշխատողների անտրտունջ աշխատանքից:
Ահա այս ամենի մասին զրուցեցինք «Անվտանգության ամառային ակադեմիայի» սաների հետ:
Իհարկե 1 բանախոսությունը չափազանց քիչ էր առողջապահական անվտանգության ամբողջական պատկերը ներկայացնելու համար, սակայն ինձ հիացրեց երիտասարդների հետաքրքրությունն ու ակտիվությունը թեմայի նկատմամբ՝ հնչեցին բազմաթիվ հարցեր և համարձակ տեսակետներ քննարկովող ուղղությունների վերաբերյալ...
Առհասարակ առողջապահական անվտանգությունը չափազանց կարևոր է բոլորիս համար և պահանջարկի դեպքում պատրաստ եմ այդ թեմայով ուղիղ եթերների շարք սկսել... »
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան