Նոր ճանապարհային կամրուրջ՝ Վրաստան-Հայաստան սահմանին
«Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստան-Հայաստան սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողության ժամանակ, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Նշվում է, որ ճանապարհային կամուրջի բացմանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը:
Ղարիբաշվիլիի խոսքով, երկու պետությունների տարածքում կառուցված 160 մետր երկարությամբ ժամանակակից չափանիշներով և պարամետրերով քառուղի կամուրջը եզակի նախագիծ է տարածաշրջանում։
«Մեր երկրների բարեկամությունը չափվում է դարերով։ Մեր հարաբերությունները ոչ միայն եղբայրության և բարեկամության օրինակ են, այլև կարևոր նախապայման են ողջ տարածաշրջանի բարգավաճման, կայունության, անվտանգության և զարգացման համար»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Ժամանակակից չափանիշներով և պարամետրերով 160 մետր երկարությամբ չորս գոտուց բաղկացած կամուրջը, որը համատեղ կառուցվել է երկու պետությունների տարածքում, եզակի նախագիծ է տարածաշրջանում։ Դրա շահագործման արդյունքում սահմանին տրանսպորտային թողունակությունը կրկնապատկվում է, ճանապարհային անվտանգության որակը բարելավվում է ինչպես երկու երկրների քաղաքացիների ու հյուրերի, այնպես էլ տարանցիկ փոխադրամիջոցների համար։ Սա իր հերթին կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
«Ուզում եմ նշել, որ կամուրջը ոչ միայն օգտակար կլինի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար, այլև ռազմավարական նշանակություն է ստանում՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու կարևոր մաս»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները