Երևան-Մեղրի ճանպարհը դեռ փակ է
Երևան-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհի մի հատված շարունակում է փակ մնալ։ Քաղաքացիները լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում։
«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, նրանք պահանջում են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպում՝ քննարկելու բեռնատարների գերծանրաբեռնվածության հարցը։
Ճանապարհը փակած վարորդներից մեկը աղբյուրին ասել է՝ նախարարության հետ բանակցություններ ունեցել են, սակայն գերատեսչությունը հեռու է իրականությունից, վարորդները չեն կարողանում աշխատել պետական այդ մարմնի հետ։
«Սպուտնիկ Արմենիա»-ին մարզպետարանից հայտնել են, որ մարզպետն այսօր Կապանում է՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին։ Առայժմ հայտնի չէ, նա կհանդիպի» վարորդներին, թե՞ ոչ։ Աղբյուրը հիշեցնում է, որ առաջին անգամ այս ճանապարհը փակեցին օգոստոսի 15-ին։ Նրանք պահանջում են վերանայել բեռնատարների բեռի չափի վերաբերյալ չափանիշները՝ 26 տոննայից դարձնելով 28 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան