Հայաստանում ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է, ՋԷԿ-երինն՝ ավելացել
Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 4 մլրդ 387.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.8%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) առաջին կիսամյակում արտադրել է 1 մլրդ 139.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021թ-ի հունվար-հունիսի համեմատ նվազելով 7.9%-ով։
Նշված ժամանակահատվածում 10.4%-ով նվազել է նաև ՀԷԿ-երի արտադրությունը՝ կազմելով 1 123.7 մլն կՎտ ժամ։
Միևնույն ժամանակ ՋԷԿ-երի արտադրությունը հունվար-հունիսին ավելացել է 56.8%-ով և կազմել 2 021.7 մլն կՎտ ժամ, 54.3%-ով էլ՝ հողմային էներգիայի արտադրությունը։
Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում արևային էլեկտրակայաններն արտադրել են 100.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 202էթվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 248.5%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին