Սամսոնյան. Ես Էդգարի կողքը կանգնելու բոլոր հիմքերն ունեմ, լինելու եմ հրապարակում
«Իրական ընդդիմության կողմից յուրաքանչյուր քայլ մի աղյուս է, մի քար է, որը դրվում է այս տականքներին հեռացնելու համար»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով օգոստոսի 23-ին քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից հրավիրած հանրահավաքին։
Նրա խոսքով, այս իշխանությունը արհավիրքի, մահվան, քաոսի է, կան բազմաթիվ փաստեր դրա մասին։
«Էդգարի հետ ոչ հանդիպել եմ, ոչ խոսել եմ այս մասին։ Ինձ համար առաջնայինը սկզբունքներն են, առաջինը հակաիշխանական ազնիվ գործընթացն է։ Երկրորդն այն է, որ բողոքի ալիքը մեծանում է, երկրում մարդիկ ուզում են գործընթաց, որին մասնակցություն ունենան։ Ես բազմիցս ասել եմ, որ այս ժողովուրդը շատ լավն է։ Հիմա Էդգարն ասում է, ես անում եմ իմ քայլը, դուրս եմ գալիս փողոց՝ անելու որևէ բան, Էդգարը քաղաքական ուժ չի ներկայացնում, քաղաքական շրջանակ չի ներկայացնում։ Այդ մակարդակում ես Էդգարի կողքը կանգնելու բոլոր հիմքերն ունեմ»,-ասաց Սամսոնյանը։
ՀԿ նախագահը նշեց, որ սա նաև փորձաքար է, քանի որ շատերը հայտարարում են, թե հրապարակի չեն գալիս այս կամ այն գործչի պատճառով։
«Ես լինելու եմ հրապարակում, նույնը կոչ եմ անում մտահոգ մարդկանց։ Մարդիկ որևէ կերպ չպետք է հիասթափվեն սրանց հեռացնելու ճանապարհին»,-ասաց Սամսոնյանը՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ Էդգար Ղազարյանի հետ որևէ բան չի քննարկել։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է Էդգար Ղազարյանը. Ներկայացնում է Ռուբեն Մելիքյանը
- Էդգար Ղազարյանը հանդիպում է խնդրել՝ Փաշինյանի հետ քննարկելու նրա հրաժարականը