Սևաստոպոլում ԱԹՍ-ն ընկել է Սևծովյան նավատորմի շտաբի տանիքին
Սևաստոպոլում անօդաչու թռչող սարք է ընկել Սևծովյան նավատորմի շտաբի տանիքին, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ես նավատորմի շտաբում եմ։ Քսանհինգ րոպե առաջ ԱԹՍ է ընկել տանիքի վրա։ Ցավոք, այն չի խոցվել։ Զոհեր չկան»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Շտաբին հարող տարածքը արգելափակվել է, տեղում աշխատում են բոլոր ծառայությունները։
Այնուհետև նահանգապետը պարզաբանել է, որ ԱԹՍ-ն խոցվել է հակաօդային պաշտպանության դիրքից։ «ԱԹՍ-ն խոցվել է հենց նավատորմի շտաբի վերևում, այն ընկել է տանիքին և բռնկվել»,- գրել է նա։
Ռազվոժաևի խոսքով՝ լուրջ վնասներ չկան։ Նա բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում մեկ ժամ մնալ տանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան