Մի կրեք արհեստական եղունգներ՝ խնդիրները քողարկելու համար. մաշկաբան
Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալու համար նախ դրանք պետք է առողջ լինեն։ Ինչպես պետք է խնամել եղունգները, ինչ միջոցներ պետք է օգտագործել, որ եղունգներն առողջ լինեն։
Ներկայացնում ենք մաշկաբան-վեներոլոգ Դավիթ Հարությունյանի խորհուրդները։
«Ինֆեկցում՝ մատնահարդարմամբ պայմանավորված
- Եղունգները խոնավացնելու համար օգտագործեք քսուքներ, հատկապես, եղունգների լաքը հեռացնելուց հետո, քանի որ հեռացնող միջոցների մեծ մասը պարունակում են քիմիական, չորացնող նյութեր:
- Վարակումը կանխելու նպատակով՝ երբեք մի կտրեք կամ ուժով հետ հրեք կուտիկուլան: Եթե խիստ անհրաժեշտ է՝ դա արեք միայն լոգանքից հետո, շատ նուրբ և զգուշորեն:
- Ուշադրություն դարձրեք մատնահարդարի հմտության և համապատասխան որակավորման վրա, խիստ հետևեք՝ արդյոք պահպանվում են ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնները և անպայման հարցրեք թե ինչպես են իրականացնում ախտահանման միջոցառումները:
- Վերջույթները սափրեք մատնահարդարումից հետո: Մատնահարդարում անելուց առաջ առնվազն 24 ժամ մի սափրեք վերջույթները:
- Չնայած ոչ բոլորը կհամաձայնեն, այնուամենայնիվ չկա որևէ գիտական ապացույց, որ եղունգների ժելատինը դրանք դարձնում են ավելի ամուր:
- Մի կրեք արհեստական եղունգներ՝ եղունգների խնդիրները քողարկելու համար, քանի որ դրանք կարող են ավելի վատթարացնել:
- Իմացեք թե ինչ նյութեր են պարունակում արհեստական եղունգները, քանի որ օգտագործվող նյութերը կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ մարդկանց մոտ:
- Խուսափեք ֆիզիկական եղանակով մազահեռացումից՝ մելազմայի հատվածում: Այն կարող է առաջացնել բորբոքում և մգացնել մելազման:
Մելազման տարածված մաշկային խնդիր է, որը դրսևորվում է շագանակագույն, մոխրաշագանակավուն կամ կապտամոխրագույն բծերով՝ կախված մաշկի երանգից:
Մելազմայի հրահրիչներն են համարվում՝ արևի լույսը, հղիությունը և հակաբեղմնավորիչ հաբերը:
Եթե ունեք մելազմա, մաշկի ավելի մեղմ երանգ ստանալու համար տրվում են հետևյալ խորհուրդները՝
- Մաշկը պաշտպանեք արևից ամեն օր։ Մելազմայի բուժման արդյունավետ միջոցներից մեկն արևապաշտպանությունն է: