Երկու օրում 30 ահազանգ՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին
Օգոստոսի 18-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1800 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 2 հա, Աբովյան քաղաքում՝ 10․9 հա, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Արագյուղ գյուղում՝ 20 հա, Հրազդան քաղաքում՝ 8000 քմ, Արամուս գյուղում՝ 7000 քմ,
Ակունք գյուղում ՝ 6000 քմ, Պտղնի գյուղում՝ 2000 քմ, Կապուտան գյուղում՝ 5000 քմ,
Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 1․5 հա, Գյուլագարակ գյուղում՝ 3 հա,
Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում՝ 0,5 հա
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 500 քմ, Սիսիան քաղաքում՝ 3 հա,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 500 քմ, Իջևան քաղաքում ՝14 հա, Նոյեմբերյան քաղաքում՝ 35 հա,
Բերդավան գյուղում՝ 5 հա, Կողբ գյուղում՝ 307 հա,
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում՝ 700 քմ,
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 405,75 հա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան