Նոր բախումներ թուրք-սիրիական սահմանին
Թուրքիայի և Սիրիայի սահմանին բախումների հետևանքով առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել։ Թուրքիայի և սիրիացի քրդերի միջև առճակատումը սրվել է այս շաբաթ։ Այս մասին գրում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի փոխանցմամբ, սիրիական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Էլ Բաբ քաղաքում հրետանային կրակի հետևանքով ինը խաղաղ բնակիչ է զոհվել։
Ուրբաթ օրը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար վարչակազմը հայտնել է, որ թուրքերը գիշերը գնդակոծել են Հասաքա քաղաքի մոտակայքում գտնվող աղջիկների վերականգնողական կենտրոնը։ Չորս երեխա է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս վերսկսել է Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ լայնածավալ գործողության սպառնալիքը, սակայն, ինչպես ենթադրվում է, չի կարողացել ստանալ Իրանի և Ռուսաստանի համաձայնությունը, որոնք տարածաշրջանում երկու կարևոր միջնորդներ են։
Ուրբաթ օրը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ձգտում գրավել Սիրիայի որևէ տարածք՝ չնայած պատերազմից տուժած երկրի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակումների ակտիվացմանը:
«Մենք չենք հավակնում Սիրիայի տարածքին, քանի որ սիրիացի ժողովուրդը մեր եղբայրներն են»,- Էրդողանի խոսքը մեջբերել են թուրքական լրատվամիջոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին