ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ կրել՝ աշնանը և ձմռանը «Օմիկրոն»-ից պաշտպանվելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս մեծացնել բնակչության պատվաստումների ծածկույթը, ինչպես նաև խրախուսել դիմակների կրելը հասարակական վայրերում՝ այս աշնանը և ձմռանը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մարդկանց պաշտպանելու համար։ «Ռիա Նովոստի»-ին հայտնել են կազմակերպության եվրոպական բյուրոյում։
«Համաճարակաբանական իրավիճակը տարբեր է երկրից երկիր, և որպես ձմռանն ու աշնանը նախապատրաստվելու մաս՝ ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին վերսկսել ջանքերը՝ մեղմելու վարակի տարածումն ու պատրաստ լինել արձագանքել առողջապահության իրենց համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Փորձագետների խոսքով՝ մարդկանց պաշտպանելու համար այս աշնանը և ձմռանը կարևոր նշանակություն կունենա պատվաստվածների թվի ավելացումը։
ԱՀԿ-ն ընդգծել է, որ մարդիկ պետք է դիմակ կրեն փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում, իսկ մարդաշատ վայրերում օդափոխությունը պետք է ապահովվի։ Բացի այդ, կազմակերպության փորձագետները կարևոր են համարում «խիստ թերապևտիկ արձանագրությունների կիրառումը ծանր հիվանդության վտանգի տակ գտնվող մարդկանց համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Վերջին չորս շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով
- Վիրուսաբանը գնահատել է «օմիկրոն»-ի մահացության աստիճանը.
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է