Փաստաբան. Արդեն 100 օր է, ինչ Գերասիմ Վարդանյանը անազատության մեջ է
Փաստաբան Բենիկ Գալստյանը ահազանգում է՝ արդեն 100 օր է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ։
«Հիշեցնեմ, որ Գերասիմը կալանավորվեց 2022թ. մայիսի 12-ին դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին կատարված արարքի համար, ընդ որում՝ կալանավորվեց բառիս բուն իմաստով 4-րդ փորձից, մինչ այդ նույն փաստական տվյալներով առկա մեղադրանքով և նույն հիմքերի առկայության պայմաններում դատարանները 3 անգամ մերժել էին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունները։
Առավել աբսուրդայինն այն է, որ Գերասիմը կալանավորվեց այն պատճառաբանությամբ, որ չի վճարում իր նկատմամբ կալանավորման 3-րդ միջնորդությունը մերժելուց անմիջապես հետո ընտրված 60.000.000 ՀՀ դրամ գրավը։ Իսկ չվճարելու պատճառները բոլորի, առաջին հերթին՝ կալանավորման որոշում կայացրած դատավոր Դավիթ Արղամանյանի համար առավել քան պարզ էին՝ Գերասիմը պարզապես այդքան գումար չուներ և երբևէ չի ունեցել։
Գերասիմն անհերքելիորեն քաղաքական բանտարկյալ է, սակայն նույնիսկ ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում այս հարցի շուրջ ներհայաստանյան տարբեր շրջանակների ու տարբեր ժամանակահատվածներում ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալած անձանց և կազմակերպությունների մեղմ ասած անտարբեր վերաբերմունքը։
Իրավիճակի սյուրեալիզմը կայանում է նաև նրանում, որ Գերասիմն արդեն 100 օր է, ինչ անազատության մեջ է գտնվում «Ազատություն» լրատվակայանի հետ տեղի ունեցած միջադեպով հարուցված գործով։
Այն «Ազատություն» լրատվակայանի, որը գործում է դեռևս 1953 թվականից և այդ ժամանակահատվածից մինչ օրս ակտիվորեն լուսաբանում է տարբեր երկրների իշխանությունների կողմից բազմաթիվ անձանց նկատմամբ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումները (օրինակի համար՝ Ալեքսանդր Սոլժենիցին)։
Այն «Ազատություն» լրատվակայանի, որը հիշյալ ժամանակահատվածից ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որի հոգաբարձուների խորհրդի կազմում է ԱՄՆ համաշխարհային մեդիայի գործակալությունը(U.S. Agency for Global Media)։
Ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ արդյոք ԱՄՆ դաշնային կառավարության մաս կազմող հիշյալ գործակալությունը տեղեկություն ունի Գերասիմի գործի և դրանում առկա մի շարք հետաքրքիր հանգամանքների մասին, առհասարակ ինչպես է դրան վերաբերվում։
Այնուամենայնիվ ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ Գերասիմը պինդ է և ամուր, չունի և վստահ եմ՝ չի ունենալու որևէ տեսակի առողջական խնդիր, կարճ ասած՝ բերդում գտնվելու 100 օրը Գերասիմի վրա ունեցել է 0 ազդեցություն»,-գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
- Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին
- «Վզին դրած» արդարադատություն, ապօրինություններ ու խտրական մոտեցում․Գերասիմ Վարդանյանի պաշտպան
- Գերասիմ Վարդանյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց
- Դատարանն այսօր կքննի Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացման որոշումը
- Հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը
- Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Արցախը չի ընկնելու և վերջ... Առաջ դեպի հաղթանակ. Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
- Գերասիմ Վարդանյանին տեսնել չհաջողվեց՝ տեսակցության արգելքի պատճառով․ Ագնեսա Խամոյան
- Գերասիմ Վարդանյանին կալանավորել է մի դատավոր, ով 2018-ին թմբուկ էր զարկում Փաշինյանի համար. Թովմասյան
- Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց
- Փաստաբան. Մեզ ծանոթացրեցին Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը չորրորդ անգամ
- Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ վերստին կանչել են ԱԱԾ
- Գերասիմ Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան