«Հրապարակ». Հերթական եռակողմ հանդիպումը կկայանա Մոսկվայում, օգոստոսի 31-ին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիև-Փաշինյան-Պուտին ձևաչափով: Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիևը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման և հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: Ռուսները կարծում են, որ Ալիևը վճռական է տրամադրված և մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին և թույլ տալ, որ նա ժամանակ ձգի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա