Մասիսի քաղաքապետարան մտած զինված տղամարդու հետ փորձում է խոսել մայրը
Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը «Երկիր Մեդիա»-ին հայտնել է, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձը ոչ մի պահանջ չի ներկայացրել։
«Եղել է երկու պայթյուն, մեկ կրակոց։ Այս պահին ուժային կառույցներն իրականացնում են հատուկ գործողություններ։ Մայրը բարձրախոսով դիմում էր որդուն, Էդգար էր կանչում, բայց նա չէր արձագանքում»,-ներկայացրել է փոխքաղաքապետը։
Նորայր Հակոբյանի կարծիքով, համայնքապետարան ներխուժած անձը գտնվում է ոչ սթափ վիճակում, որևէ անձ չի տուժել։
Հարակից հրապարակումներ`
- Մասիսի քաղաքապետը դիմել է բնակիչներին
- Մասիսի քաղաքապետարան մտած զինված անձը կրակում է
- Արթուր Վանեցյան. Հայաստանում իրավապահ համակարգ կա՞
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում