Ռուսաստանը «բարոյական իրավունք» չունի մասնակցելու G20-ին. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանը «բարոյական իրավունք» չունի մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերին Բալիում, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից։
«Ռուսաստանը բարոյական իրավունք չունի ներկա գտնվելու G20-ին, քանի դեռ նրա ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակվում է»,- գործակալությունը մեջբերում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը։
Ընդ որում, ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին մասնակցելու դեպքում:
G20-ի ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերին Բալիում։ Ավելի վաղ մի շարք երկրներ կոչ էին անում բացառել Ռուսաստանին G20-ից, սակայն Ինդոնեզիան, որպես ամենաբարձր մակարդակով նախագահող, հայտարարեց, որ ցանկանում է միավորել G20-ը և կանխել դրա պառակտումը: Գագաթնաժողովի հրավերն ուղարկվել է Պուտինին։
Նշվում է, որ ՌԴ նախագահն ընդունել է հրավերը։ Որպես փոխզիջում Ինդոնեզիան նաև հրավիրել Է Ուկրաինային, որը «քսանյակի» մեջ չի մտնում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան