Սոմալիի խորհրդարանի նիստը չեղարկվել է գրոհայինների հարձակման հետևանքով
Սոմալիում խորհրդարանի նիստը չեղարկվել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայիների՝ Hayat հյուրանոցի հարձակման հետևանքով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հյուրանոցը գտնվում է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, հարձակման պահին փոխհրաձգություն է սկսել հյուրանոցի անվտանգության աշխատակիցների ու գրահոյինների միջև։
Ըստ աղբյուրի, զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում հյուրանոցի սեփականատր Աբդիրահման Հասան Իմանը։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա