Սևանի «տաբուն»
Մի շատ հետաքրքիր պատմություն պատմեմ,- գրում է իր ֆեյսբուքյան էջում ։Դավիթ Հայրապետյանը։
Կճանաչեք Դավիթին, թե չէ՝ դա այնքան էլ կարևոր չէ, կարևորը, որ՝ պատմությունն իրոք հետաքրքիր է, տարօրինակ ու «ուսանելի»։
«Մեր ընկեր Վահագն Մխոյան ը նոր նոր սկսել է զգալ լողալու հաճույքը ու կիսվել էր այդ մասին։ Ես էլ առաջարկեցի լողալով անցնել Սևանը ու դա հաստատ դուր չեկավ Ֆեյսբուքին։
Դե հասկանալի է, ո՞ւմ է պետք փրփրած ու ալեկոծ Սևանը, հատկապես, որ մինչեւ Վահագնը հմտանա, Սևանի մյուս ափը հաստատ մերը չի լինի։
Այս հանդգնության համար Ֆեյսբուքը ինձ բլոկեց 72 ժամով, ամբողջ 3 օր։
3 օրում, լինելով խիստ զբաղված, չքննարկվեց իմ բողոքարկման հայցը և այսօր տեղեկացրեց, որ որոշումը չի փոխի։
Թե ինչ կարող էի ես ասել այս 3 օրում չգիտեմ ու ում էր պետք ինձ լռեցնել այս երեք օրվա ընթացքում ևս չեմ կարող ասել։
Մի խոսքով ձեռնպահ մնացեք Սևանի մասին գրառումներ անելուց, եթե ցանկություն չունեք արգելափակվելու,-զգուշացնում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում համայնքային ծառայողներին ազատել են աշխատանքից Ֆեյսբուքում կիսումներ կատարելու համար. Վահե Դոխոյան
- Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջը գտնվում է հետապնդման մեջ