ՀՀ-Արցախ գոտիում ադրբեջանցուն թույլատրվում է այն, ինչը արգելված է հայ լրագրողներին
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆատուլաևի «արկածներին» Բերձորում ու Աղավնոյում.
«Վերջին օրերին ով ասես չի արտահայտվել «Սուրմալու» ԱԿ-ում ողբերգության լուսաբանմանը վերաբերող ՌԴ դեսպանության նոտա առիթով։
Եւ այդ նույն ժամանակ համարյա կատարյալ անտարբերություն դրսեւորվեց Լաչինի առայժմ գործող միջանցքի տարածքում «թարմ» ականապատման մասին լուրերի, ինչպես նաեւ հայտնի (ոչ լավ իմաստով) ադրբեջանցի լրագրողի Բերձոր եւ Աղավնո «այցելության» նկատմամբ։
Այս երկու իրադարձությունները շատ ավելի են արժանի վերլուծությունների եւ մեզ սպասող նոր մարտահրավերների կանխատեսումների։ Թեպետ վերջին դեպքի մասին ՖԲ-ում քննարկումները այսօր աշխուժացան, բայց միայն մեկ նեղ, որքանով էլ այն կարեւոր է, ասպեկտով՝ ինչու դեռ ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող եւ հհ-Արցախ հաղորդակցությանը ծառայող գոտուն ադրբեջանցուն թույլատրվում է այն, ինչը արգելված է հայ լրագրողներին։
Ի վերջո, արդեն 5 օր անց նշված «խտրականությունը» իրավական արձանագրում կստանա։ Մինչդեռ (ականապատման լուրի հետ մեկտեղ) Էյնուլլա Ֆատուլլաեւի տարօրինակ «արկածները» Լաչինի միջանցքում արդիական են դարձնում հայկական անվտագային եւ այլ պետական կառույցների աշխատանքի արդյունավետությունը ոչ միայն ներկա պահին, այլ նաեւ հետագա զարգացումների համատեքստում։
Չեմ մանրամասնում, գիտակցելով որ բոլոր հանգամանքերը նկարագրումը շատ ժամանակ կխլի եւ հույս ունենալով, որ գրառմանը ծանոթացողները իրենք էլ կարող են անհրաժեշտ հետեւություններ անել...»։
Լուսանկարում՝ Էյնուլլա Ֆատուլաևը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի լրագրողն այցելել է Աղավնո, զրուցել գյուղապետի, Արշակ Զաքարյանի ու մյուս գյուղացիների հետ
- Ալիևը հրահանգել է՝ Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով
- «Հրապարակ». Լրագրողները անցանկալի՞ անձ են Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին