ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով. Բիչախչյան
ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը գրում է, որ նույնականացան քարտ չունեցող ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով, 2 տարվա փոխարեն:
«Ընդ որում.
-մինչև 6 տարկան երեխաներին՝ 3 տարի ժամկետով,
-6-16 տարեկաններին՝ 5 տարի ժամկետով,
-16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի ժամկետով,
-16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ մինչև 19 տարին լրանալը:
-19 տարին լրացած արական սեռի քաղաքացիերին՝ տարկետում ունենալու կամ բժշկական վերափորձաքննություն նշանակված լինելու դեպքում, նշված հիմքերի ժամկետով»,- գրել է նա։