Եթե միջոցներ չձեռնարկվեն, միլիոնավոր բրիտանացիներ ձմռանը կմնան առանց սնունդի և ջեռուցման. Լոնդոնի քաղաքապետ
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ այս ձմռանը միլիոնավոր բրիտանացիներ չեն կարող իրենց թույլ տալ ոչ սնունդ գնել, ոչ էլ ջեռուցում ունենալ, եթե Կառավարությունը միջոցներ չձեռնարկի, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք երբեք նման բան չենք տեսել, մեզ սպասում է մի ձմեռ, երբ միլիոնավոր մարդիկ ստիպված չեն լինի ընտրություն կատարել ջեռուցման և սննդի միջև, և, ցավոք, չեն կարողանա իրենց թույլ տալ ոչ մեկը, ոչ մյուսը: Դա չպետք է տեղի ունենա, կառավարությունը պետք է միջամտի, որպեսզի մարդիկ կարողանան բավարարել իրենց հիմնական կարիքները»,- գրել է նա Twitter-ի իր էջում՝ կցելով Bloomberg գործակալության վիճակագրությունը, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի միջին վճարը կարող է գերազանցել պատմական մակարդակը։
Օրեր առաջ էլ Լոնդոնի քաղաքապետը նախազգուշացրել էր մայրաքաղաքում հանցավորության պոտենցիալ աճի մասին՝ Մեծ Բրիտանիայի կյանքի ծախսերի ավելացման ֆոնին։
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը մեծացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Մատակարարման շղթաների խաթարումը բարձրացրել է վառելիքի, էլեկտրաէներգիայի և սննդամթերքի գները Եվրոպայում և ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում ապրելու ծախսերի աճը հարվածել է միլիոնավոր տնային տնտեսությունների:
Անգլիայի բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարվա չորրորդ եռամսյակից Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։
Ի դեպ նման կանխատեսում է արվել նաև Գերմանիայի տնտեսության համար։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանայի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի եզրին
- Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը
- Լոնդոնի քաղաքապետը նախազգուշացրել Է տնտեսական ճգնաժամի պատճառով հանցագործությունների հնարավոր աճի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան