Եվրոն ավելի էժան է, քան դոլարը
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 13:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 401.59 դրամ՝ օգոստոսի 18-ի համեմատ արժեզրկվելով 0.06 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 407 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 409 դրամ է, իսկ վաճառքը՝ 413 դրամ։
Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում առքի միջին փոխարժեքը կազմում է 400.25 դրամ (օգոստոսի 18-ի համեմատ արժեզրկվել է 4.11 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 412 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ առքի դեպքում կազմում է 6.46 դրամ՝ արժևորվելով 0.12 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 7 դրամ է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում