Զույգը նիհարել է 150 կիլոգրամով՝ փրկելով իրենց հարաբերությունները
ԱՄՆ-ի Լոնգ Այլենդ քաղաքից մի զույգ նիհարել է 150 կիլոգրամ՝ հարաբերությունները փրկելու համար։ Նրանց նիհարելու պատմությունը ներկայացրել է New York Post-ը։
37-ամյա Քեննի Թերներն ու 35-ամյա Լորեն Հարվին ծանոթացել են 2018 թվականին և արդեն այդ ժամանակ տառապել են ճարպակալումից։ Թերները կշռում էր 186 կիլոգրամ և հասկանում էր, որ պետք է նիհարի, որպեսզի պահպանի իր առողջությունն ու հարաբերությունները Հարվիի հետ, ով այդ ժամանակ կշռում էր 134 կիլոգրամ։
2019 թվականի աշնանը զույգը որոշել է թևքային գաստրոպլաստիկա՝ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն անել։ Թերների խոսքով՝ ինքը թերահավատորեն էր վերաբերվում նիհարելու այս մեթոդին, սակայն դադարեց անհանգստանալ, երբ հասկացավ, որ Հարվին նույնպես ցանկանում է վիրահատվել։
Այժմ Թերների քաշը կազմում է 96 կիլոգրամ, իսկ Հարվինը՝ 74: Զույգը հետևում է սննդակարգին։ Նրանց սննդակարգը ներառում է սպիտակուցներով և ցածր յուղայնությամբ սնունդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին