Հայկական աղի արտադրությունը 40.1%-ով նվազել է
Հայկական աղի արտադրությունը շարունակում է նվազել։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Այսպիսով, ըստ վիճակագրության, Հայաստանում 2022 թվականի հունվար-հունիսին 40.1%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 9 468.5 տոննա:
Նշենք, որ 2021 թ-ի յոթ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 15 794.2 տոննա աղ:
Panorama.am-ը աղի արտադրության շուկայում առկա խնդիրների մասին բազմիցս գրել է։ Ինչպես 2018թ-ին, այնպես էլ երկու ամիս առաջ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Panorama.am-ին հայտնել էր, որ աղի արտադրության և իրացման ծավալների նվազման պատճառը Հայաստան ներկրվող տեխնիկական աղն է, որը հանրապետությունում իրացվում է որպես կերակրի աղ:
Նշենք, որ վերջերս խմբագրություն դիմած քաղաքացիները ահազանգել էին, որ Երևանի խանութներում նկատել են՝ հայկական աղի փաթեթավորմանը շատ նման տուփով իրանական աղ է վաճառվում։
Panorama.am-ը նման փաթեթավորմամբ աղի լուսանկարը փոխանցել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որտեղից օրեր առաջ տեղեկացրել էր, թե «աշխատանքներն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Սպառողին մոլորեցնում են. Իրանական աղ՝ հայկական փաթեթավորմամբ
- Առողջության համար վտանգավոր արդյունաբերական աղը շարունակում է վաճառվել որպես կերակրի աղ. ահազանգ
- Հայաստանի բնակչությանը խաբում են տեխնիկական աղով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան