Ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը Շոյգուն նացիզմի դրսևորում է անվանել
Բոլոր ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը արտացոլում է առանձին երկրների նացիստական քաղաքականության դրսևորումները, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այսօր մենք ականատես ենք նացիստական քաղաքականության ևս մեկ վառ դրսևորմանը, երբ եվրոպական բարձր ամբիոններից ակտիվորեն քարոզվում է ռուսաֆոբ գաղափարը՝ արգելելու Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ», - ասել է Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ առանձին երկրներ, մասնավորապես՝ Բալթյան երկրները, գնալով ավելի են անտեսում «աշխարհակարգի հիմնարար սկզբունքները, Նյուրնբերգի տրիբունալի իրավական ու քաղաքական գնահատականները»։
Նա նշել է, որ, օրինակ, Լիտվայի քաղաքների փողոցներում բացահայտ հնչում են նացիստական կարգախոսներ և կոչեր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան