Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ 6 տուժածից 3-ը երեխաներ են
Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, բախվել են «Ford Focus» (վարորդ՝ Բ․Դ․, ծնված 1988թ.) և «Kia Rio» (վարորդ՝ Ա․Դ․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ․ Ա․-ն (ծնված 2010 թ), Մ․Ա․-ն (ծնված 2017 թ․), Դ Ա․-ն (ծնված 2016 թ) և «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․Վ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, այնուհետև «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․Վ․-ն Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ջ․Ք․-ն Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ․ բժիշկները Վ․Ա․-ի, Մ․Ա․-ի, Դ․ Ա-ի և Ջ․Ք․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա․Վ․-ի, Ա․Դ․-ի և Բ․Դ․-ի առողջական վիճակը՝ ծանր։
Փրկարարները վարորդներին դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի «Մուրացան» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան