«Ռուսական կենտրոն»՝ Քաջարանում
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Քաջարան քաղաքի 64-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվել է 7-րդ «Ռուսական կենտրոն»-ը։
Կրթամշակութային կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Հատկանշական է, որ նման կրթական կենտրոններ են բացվում ոչ միայն մարզկենտրոններում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում և փոքր համայնքներում։ Այս կենտրոնը 7-րդն է, ինչը փաստում է, որ նման բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում մեր ժողովուրդները գործակցում են հումանիրտար-կրթական բնագավառում։ Ճանաչելով լեզուն և մշակույթը մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց», - նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը։
«Այսուհետև մեր երեխաներ ավելի խորը կուսումնասիրեն ռուաական մշակույթը, լեզուն, այս կրթական կենտրոնը յուրօրինակ հարթակ է, որը կստեղծի կրթական ժամանց և էլ ավելի կամպրապնդի մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները», - ասել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
Կենտրոնի փոխանցմամբ, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ և Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ բացված նորաբաց կենտրոնում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, որտեղ երեխաները կսովորեն ռուսերեն, կծանոթանան ռուսական մշակույթին ու պատմությանը։
Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։ Ռուսերենի անվճար դասընթացներ են իրականացվում Հայաստանի 37 քաղաքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան