Կրթություն, գիտություն 15:01 22/08/2022 Հայաստան

ԵՊՀ-ում մեկնարկեց Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի համաժողովը

Պատերազմները, համավարակը, բնական աղետներն ազդում են կրթության որակի, կրթական հետազոտությունների արդյունավետության վրա։ Ինչպե՞ս հաղթահարել այդ հետևանքները, ինչպե՞ս խթանել կրթությունը։ Այս հարցերն են քննարկում, հաջողված փորձի մասին միմյանց պատմում աշխարհի տարբեր ծայրերից՝ Շոտլանդիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից ու այլ երկրներից Հայաստան ժամանած կրթական ոլորտի հետազոտողներ։

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) համաժողովը հյուրընկալած Երևանի պետական համալսարանի բակում, միջանցքներում, լսարաններում ակտիվ եռուզեռ է. օգոստոսի 22-25-ը համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար այստեղ են ավելի քան 800 պատվիրակներ՝ 54 երկրներից:

Մայր բուհում այսօր ուսանողների փոխարեն արտասամանցի ու տեղացի մասնագետներն են. քննարկում են  հարցեր «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայի վերաբերյալ։

Ասոցիացիայի անդամ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ տարածաշրջանում համաժողովն առաջին անգամ է անցկացվում։ Միջոցառումն ընդունող անդամ երկիրն ընտրվում է մրցույթով, 2018-ին միաձայն քվեարկությամբ որոշվել է՝ 2022-ին այն տեղի կունենա Երևանում։

Հայաստանի ներկայացվածությունը EERA-ում մեծ գործընթացի արդյունք է։ Չորս տարի թեկնածու անդամ լինելուց հետո՝ 2014 թվականին, Հայաստանը ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի միջոցով դարձել է ասոցիացիայի լիիրավ անդամ՝ իրավունք ստանալով Կրթական հետազոտությունների եվրոպական համաժողովը (ECER) Հայաստանում կազմակերպելու։ Համաժողովն առաջին անգամ է կազմակերպվում առհասարակ հետխորհրդային երկրում։



Չնայած ասոցիացիային անդամակցում է 43 երկիր, երևանյան համաժողովին մասակցելու հայտ էր ներկայացվել 54 երկրից, այդ թվում ԱՄՆ-ից, Ավստրալիայից, աֆրիկյան երկրներից։ Դիմած 2 237 մասնագետների թեզիսներն ուսումնասիրվել են երեք փորձագետների կողմից և միայն դրական պատասխան ստանալուց հետո է արտոնվել համաժողովին նրանց մասնակցությունը։

Արդյունքում ընտրվել է 1500 մասնակից,  800-ն այս օրերին մասնակցում են ԵՊՀ-ում անցկացվող միջոցառումներին, 700-ն էլ նախընտրել են համաժողովի օնլայն տարբերակը, որը նախատեսվում է սեպտեմբերին։

COVID-19 համավարակից հետո սա ECER առաջին համաժողովն է: Քանի որ համավարակը դեռ լիովին հաղթահարված չէ, որոշվել է, որ համաժողովը զուգահեռաբար կանցկացվի նաև առցանց ձևաչափով։

Հայաստանից ներկայացվել է 137 հայտ, 40-ը՝ Երևանի պետական համալսարանից։ ՀՀ-ից ներկայացված հայտերից 75-ը ստացել է դրական պատասխան, տեղացի մասնագետները հանդես կգան մոտ չորս տասնյակ ելույթներով։ 

«Մասնակցում են հետազոտողներ ԵՊՀ-ից ու մյուս բուհերից գիտահետազոտական ինստիտուտներից ու կենտրոններից, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից»,-ասաց Նազիկ Հարությունյանը՝ շեշտելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի աջակցությունը։

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը գործադրել  է բոլոր ջանքերը, որպեսզի համաժողովը լավագույնս կայանա։

Միջոցառման նպատակն է մեկ հարկի տակ հավաքել փորձառու, սկսնակ հետազոտողներին՝ միասին քննարկելու, վերլուծելու առկա հիմնախնդիրները, գտնելու դրանց հնարավոր լուծումները։ Հետագայում նման հանդիպումներն ու քննարկումները կարող են հիմք դառնալ արդյունավետ համագործակցության, գիտական համատեղ աշխատանքների իրականացման համար։

Արցախյան երրորդ պատերազմից, Քովիդի համավարակից հետո Հայաստանում ևս սրվել են կրթական հիմնախնդիրները։ Դրա վառ ապացույցը հայաստանյան գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում մեծ թվով թափուր մնացած տեղերն են։

«Մենք այս թեմաները քննարկելու ենք։ Շատ երկրներ կան, որ անցել են պատերազմի միջով։ Մենք պետք է հասկանաք, թե ինչպես են կարողացել հոգեբանորեն թոթափել այդ վիճակը, վերագտնել իրենց ու առաջ շարժվել։ Աղետներն ազդում են կրթության որակի վրա, բուհեր մուտքի վրա։ Թափուր տեղերի առկայությունը պայմանավորված է կրթության որակով, անվստահությամբ, արտագաղթով, սոցիալ-տնտեսական պայմաններով, հուսահատությամբ, հոգեբանական սթրեով»,-նշեց պրոֆեսոր Հարությունյանը։

Նրա խոսքով, այս հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, իսկ մինչ այդ Հարությունանը լավատես է. վստահ է, որ առկա իրավիճակը հաղթահարելու ենք ու ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդն իրեն ապահով կզգա, իր ապագան կտեսնի հայրենիքում։

Խոսելով համաժողովի ընթացքում Հայաստանի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները բարձրաձայնելու և դրանց՝ օտարազգի հետազոտողների կողմից ուշադրությանն արժանանալու կարևորությունից՝ համաժողովի կոորդինատոր, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն ընդգծել է.

«Մեր նպատակներից է մոտիվացնել երիտասարդ հետազոտողներին, որպեսզի նրանք հետաքրքրվեն նաև Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներով և վերադառնալով իրենց երկիր՝ շարունակեն ուսումնասիրել այն»։

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետազոտող Սամվել Ասատրյանը, խոսելով համաժողովին իր մասնակցությունից և թեմայի ընտրությունից, նշել է, որ այն առավելապես կենտրոնացված է առցանց կրթության հետևանքների վրա.

«Համավարակից հետո ստեղծվեց իրավիճակ, որտեղ առաջնային էր հեռավար ուսուցումը: Չեմ ժխտում, որ տեխնոլոգիական կրթությունն ունի իր դրական նշանակությունը, բայց այն ունի նաև բացասական հետևանքներ։ Ընդհանրապես հրաժարվել էլեկտրոնային կրթությունից հնարավոր չէ. այն պետք է բալանսավորել»։

Տեսանյութը՝ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}