Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է
Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։
Այս պահին անհետ կորած է համարվում Վանիկ Խաչիկի Ամիրխանյան (ծնված 1967 թ)։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ հղի կին և նրա մանկահասակ երեխան։
Պայթունի հետ տարբեր ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 3-ը դեռ բուժում է ստանում
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ երկու քաղաքացի անհետ կորած է համարվում
- Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
- Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրմալուում պայթյունից զոհվածների համար
- Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները հիմնականում ստացել են կոտրվածքներ, բեկորային քերծվածքներ, այրվածքներ. Ավանեսյան
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են
- Պայթունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին