«Փեթակ»-ի տնտեսվարողները պահանջում են բացել առևտրի կենտրոնը
«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել առևտրի կենտրոնը և թույլ տալ իրենց աշխատել։
Նշենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո փակ է «Փեթակ»-ը, որը գտնվում է «Սուրմալու»-ի հարևանությամբ։
Տնտեսվարողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարդիկ վարկեր ունեն, իսկ չաշխատելու դեպքում լուրջ վնասներ են կրում։ «Այստեղի բանվորները օրը հինգ հազար դրամով օրվա հացի գումար են աշխատում, մարդկանց ապրելու միակ միջոցն է, հիմա ոնց ապրե՞ն»,- ասաց նա։
Առևտրականների խոսքով՝ հարևանությամբ գործող այլ առևտրի կենտրոններն աշխատում են, մինչդեռ իրենց չի թույլատրվում։
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տնտեսվարողների խնդրին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին