Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:
Մարզերում այսօր և օգոստոսի 23-ին՝ կեսօրից հետո, առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:
Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ:
Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ին, 27-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան