Շակիրան զայրացել է, որ Պիկեն չի թաքցնում իր սիրավեպը 23-ամյա ուսանողուհու հետ
Երգչուհի Շակիրան զայրացել է այն բանից հետո, երբ Ժերար Պիկեն հանրությանը ներկայացել է նոր ընկերուհու հետ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Շակիրայից բաժանվելուց երեք ամիս անց Ժերար Պիկեին մարդիկ տեսել են նոր ընկերուհու՝ 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Հաղորդվում է, որ զույգը չի թաքցրել իր զգացմունքները Կատալոնիայում անցկացվող Summerfest Cerdanya փառատոնում:
Աղբյուրի տվյալներով ՝ այն բանից հետո, երբ Պիկեի և Մարտիի համբույրներով կադրերը հայտնվել են ԶԼՄ-ներում, Շակիրան շատ է բարկացել:
«Նրան զայրացնում է այն, որ իր երեխաների հորը տեսնում է նոր ընկերուհու հետ հանրությունում։ Դա հակասում է Պիկեի հետ նրանց կնքած պայմանագրին, ըստ որի՝ հարաբերությունների խզումից հետո մեկ տարի նրանք չպետք է հայտնվեն հասարակական վայրերում իրենց նոր ընկերների հետ»,- պարբերականին հայտնել է Շակիրայի ընտանիքին մոտ գտնվող անձը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են 11 տարվա ամուսնությունից հետո: Զույգը երկու ընդհանուր երեխա ունի, որդիներ Միլանն ու Սաշան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում