«Ապրելու երկիր» կուսակցությունը Հայաստանի վեց համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
«Ապրելու երկիր» կուսակցությունը օգոստոսի 21-ին, հանձնել է իր դիմումները Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցելու համար։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Այսպես, «Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցում է հետևյալ համայնքերում՝
• Ալավերդի համայնք, ցուցակը գլխավորում է Արկադի Թամազյանը
• Չարենցավան, ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյանը
• Թալին, ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյանը
• Սիսիան, ցուցակը գլխավորում է Արա Զաքարյանը
• Գյուլագարակ, ցուցակը գլխավորում է Վրույր Այվազյանը
• Լոռի Բերդ, ցուցակը գլխավորում է Կարլեն Վերմիշյանը
«Այսպիսով, ինչպես նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, այս անգամ էլ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, իշխող կուսակցությունից հետո, ամենաշատ համայնքերում մասնակցող քաղաքական ուժն է։
Արժևորելով համայնքներում արագ տեմպերով դրական փոփոխություններ կատարելու հրամայականը, կուսակցությունը, իր ակտիվ մասնակցությամբ, այդ պատասխանատվությունը ստանձնելու շոշափելի հայտ է ներկայացրել, որն այլևս անբեկանելի է։
Մեր թիմերը այս համայնքներում ևս ներկայանում են պատասխանատու մարդկանցով, որոնց գործունեությանն ու իրենց համայնքը փոխելու տեսլականին կծանոթանաք քարոզարշավի ամբողջ ընթացքում»,- ասվում է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան