Քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնը՝ Արտյոմ Քամալյանը
Երիտասարդ չեմպիոն Արտյոմ Քամալյանը սկսել է քիքբոքսինգով զբաղվել 8 տարեկանից, նա այժմ 19 տարեկան է և հասցրել է բազմաթիվ հաղթանակներ է տոնել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում:
Արտյոմը 17 տարեկանում նվաճել է Եվրոպայի, այնուհետև՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ այս տարի նվաճել է Մերձբալթյան երկրների չեմպիոնի տիտղոսը։
«Երբևէ չէի պատկերացնում, որ կդառնամ աշխարհի չեմպիոն, դա աննկարագրելի զգացողություն է, անբացատրելի էմոցիաներ»,- Jnews-ի ասել է Արտյոմը։
Արտյոմը սկսել է քիքբոքսինգով զբաղվել 8 տարեկանից, երբ առաջին անգամ իր մարզիչը՝ Սերգեյ Տոնականյանը սկսել է պարապմունքներ անցկացնել Էխտիլա գյուղում։
«Հիշում եմ 11 տարի առաջ երբ առաջին անգամ Արտյոմին հայրիկը բերեց պարապմունքների, շատ աշակետներ ունեի և չէի ուզում վերցնել, ասացի տեղ չունեմ, ասաց մի հոգու տեղն ինչ է որ չունես ու այդպես ընդունեցի։ Այն ժամանակ չէի պատկերացնում որ աշխարհի առաջնության կարող ենք մասնակցել, առավել ևս հաղթել»,- ասել է Արտյոմի մարզիչ Սերգեյ Տոնականյանը։
Արտյոմը սպորտի իր հաջողություններով հայրիկին է պարտական, ով տարիներ առաջ իրեն ստիպողաբար է տարել պարապմունքների։
«Փոքր ժամանակ, երբ նոր էի գնում պարապմունքների, դժվար էր, չէի ուզում գնալ, մեկ տարուց ավելի ստիպողաբար եմ գնացել։ Հետո տարիների ընթացքում հասկացա, որ սպորտը մեծ կարևորություն ունի։ Հիմա ես ինչի որ հասել եմ պարտական եմ ծնողներիս»։