Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը և Շոլցը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի օրը հեռախոսազրույցում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը և դրա մոտ «ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջնորդները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի ջանքերին: Նրանք նաև քննարկել են իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանում, ներառյալ կայանի մոտ ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի (փորձագետների) այցի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի, «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործընկերների աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտության և տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունները զսպելու համատեղ ջանքերի շուրջ»։
Զապորոժիեի ատոմակայանը, որը գտնվում է Էներգոդարում, այժմ ռուսական զորքերի վերահսկողության տակ է։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել կայանի տարածքում, այդ թվում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և բազմաթիվ հրթիռային կայաններ։ Օգոստոսի 19-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում ատոմակայան առաքելություն ուղարկելու համար։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ասել էր, որ Կիևի գործողությունների պատճառով Զապորոժիեի ատոմակայանում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին տեղի ունեցավ Չեռնոբիլում և Ֆուկուսիմայում։
Հարակից հրապարակումներ`
- Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտարարել են ԱԷԿ-ի պաշտպանության համակարգի ուժեղացման մասին
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կիևի՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ խափանելու տենդագին փորձերի մասին
- Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում կտուժեն նաև Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան. ՌԴ ՊՆ
- Զապորոժիեի ԱԷԿ-ում կարող է Չեռնոբիլի հետ համեմատելի աղետ տեղի ունենալ. դիվանագետ
- Զապորոժիեի ավելի քան 30 հազար բնակիչ ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ
- ՌԴ ՊՆ. Զապորոժիեի ԱԷԿ-ում հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան