Բորելը բացասաբար է արձագանքել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի գաղափարին
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անհաջող է համարում Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի գաղափարը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքն արգելելը վատ գաղափար է»,- երկուշաբթի օրը նրա խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։ «Մենք պետք է ավելի ընտրողական լինենք»,- հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու որոշումը պատվիրակել է մասնակից երկրների ազգային իշխանություններին։ Լատվիան և Ֆինլանդիան արդեն սահմանափակել են վիզաների տրամադրումը, նրանք կոչ են անում ԵՄ մյուս երկրների իշխանություններին հետևել իրենց օրինակին։ Էստոնիան արդեն հետևել է նրանց օրինակին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա