ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դարիա Դուգինայի սպանությունը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:
«Պարզվել է, որ հանցագործությունը պատրաստվել և կատարվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Կատարողը Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է, որը ծնվել է 1979 թվականին», - ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ում ճշտել են, որ Վովկը 12-ամյա դստեր հետ Ռուսաստան է ժամանել հուլիսի 23-ին և բնակարան է վարձել այն շենքում, որտեղ ապրել է Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու համար:
Աղջկան հետևելու համար հանցագործն օգտագործել է «Mini Cooper»։ Ռուսաստան մուտք գործելիս մեքենաներն ունեցել են ԴԺՀ-ի համարներ, Մոսկվայում՝ ղազախական, իսկ մեկնելիս՝ ուկրաինական։
Սպանության օրը Վովկը դստեր հետ գտնվել է «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնին, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան իրականացրել է Toyota Land Cruiser Prado-ի պայթեցումը, որի ղեկին եղել է լրագրողուհին:
Դրանից հետո Վովկը աղջկա հետ Պսկովի մարզով մեկնել է Էստոնիա։
Նշվում է, որ հետաքննության նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան մահացել է օգոստոսի 20-ի երեկոյան: Նա գտնվել է ավտոմեքենայի ղեկին, որն այրվել է մերձմոսկովյան Օդինցովսկի։ Նախնական վարկածի համաձայն ՝ մեքենայում պայթուցիկ սարք է գործարկվել։ Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Դարիա Դուգինը ռուս փիլիսոփա, քաղաքագետ, հրապարակախոս, պրոֆեսոր, նեոեվրասիականության, փիլիսոփայական և քաղաքական շարժման հիմնադիր Ալեքսանդր Դուգինի դուստրն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան