Իրավունք 17:46 22/08/2022 Հայաստան

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել

Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան` Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածքներ, որոնցից 4-ը նախնական համաձայնությամբ հափշտակել է իր մտերիմ Ա. Մ.-ի հետ:

Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնում են՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև վերջիններիս օգնությամբ Գ. Մ.-ն 2016-2017թթ.-ին Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մտադրվել է դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ:

Հանցավոր մտադրության մասին Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն տեղեկացրել են իրենց ազգականներին և մտերիմ անձանց, ապա ստանալով հանցագործության կատարմանն օժանդակելու և հնարավոր խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վերջիններիս համաձայնությունը` ձեռնամուխ են եղել հափշտակության կատարմանը: Մասնավորապես` հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերին կցելու և օգտագործելու նպատակով կազմվել են պետական, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության իրավունքի մրցույթի արդյունքները հաստատելու մասին կեղծ փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր և այլն, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից:

Այնուհետև` Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կազմակերպմամբ ու միջնորդությամբ, մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում, ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով, իսկ մյուս կեղծ փաստաթղթերը դարձվել են հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերի փաստաթղթեր: Արդյունքում կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, և դրանց վերաբերյալ տրվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, ինչն էլ ստեղծել է հափշտակված գույքը փաստացի տնօրինելու հնարավորություն:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կողմից հափշտակվել են ներքոհիշյալ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները, որոնք ձևակերպվել են վերջիններիս օժանդակած տարբեր անձանց անուններով:

1. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ և հետագայում Գ. Մ.-ի ու Ա. Մ.-ի կազմակերպմամբ շուրջ 122 մլն ՀՀ դրամով օտարվել այլ անձանց:
2. ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով` շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով:
3. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով`  415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված հողատարածքներից բացի Գ. Մ–ի կողմից տարբեր անձանց օժանդակությամբ հափշտակվել է`

1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով՝ 1,008 մլրդ ՀՀ դրամ և 988 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով:
2. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 1,039 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով:

Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:                

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համողմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը
«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:07
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից  պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}