Կարեն Վրթանեսյան. 2018-ի ապրիլը Հայաստանի Հանրապետությունում մոդեռնիզացիայի տապալման ուղիղ հետևանքն է
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Արամ Աբրահամյանը գրում է. «21-րդ դարում պետք է գտնել ինքնության մի կարգավիճակ, որը դուրս է թե՛ արքայիկ ազգայնականությունից, թե՛ ամեն ինչ մերժող նիհիլիզմից»։
Ինքնության այդ կարգավիճակը գտած է։ Ես այն անվանում եմ ռացիոնալ ազգայնականություն, ուրիշները կարող են այլ կերպ անվանել։
Ինչո՞ւ ազգայնականություն։ Որովհետև մեր ներկա (ու մոտակա առնվազն տասնամյակներում մեզնից անպակաս) գոյաբանական սպառնալիքները հնարավոր է չեզոքացնել միայն համազգային մոբիլիզացիայով։ Իսկ ազգայնականությունն այսօր եղածներից միակ մոբիլիզացնող գաղափարախոսությունն է, որն ընդունելի է հայության ճնշող մեծամասնության համար։ (Որպեսզի պարզ լինի, թե ինչ նկատի ունեմ, մոբիլիզացնող մի քանի այլ գաղափարախոսություն նշեմ, ինքներդ դատեք. արմատական շիա կամ սունի իսլամ, մարքսիզմ)։
Ի՞նչ է ասել ռացիոնալ ազգայնականություն։ Մեր դարաշրջանում պետական կառավարման արդյունավետ համակարգերը գիտա- ու գիտելիքահենք են։ Նրանք, ովքեր դա դեռ չեն հասկացել, նրանք, ովքեր ապրում են աշխարհի և իրենց մասին միֆական պատկերացումներով, դատապարտված են ոչնչացման։
Եթե մենք չենք կառուցում ազգակենտրոն, գիտելիքահենք, անընդհատ զարգացող / արդիականացվող ինստիտուտներ, ապա առավելագույնը, ինչին կարող ենք հավակնել, բաց երկնքի տակ ազգագրական թանգարանի կարգավիճակն է։
2018-ի ապրիլը Հայաստանի Հանրապետությունում մոդեռնիզացիայի տապալման ուղիղ հետևանքն է, Նիկոլը՝ դրանից առաջ մոդեռնիզացիան 24 տարի ինքնահոսի թողնելու տրամաբանական պտուղ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Իշխանությունն ասում է, եթե մտահոգվեք Արցախով, կպատժենք ձեզ
- Կարեն Վրթանեսյան. Այս կրկեսի նպատակը՝ քաղաքականություն մտնելուց հեռու պահել ցանկացած նոր խաղաղացողի
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլն ու թայֆան բանակը հզորացնելու նպատակ չունեն
- Կարեն Վրթանեսյան. ...Ուրեմն այլևս էլիտա չես
- Կարեն Վրթանեսյան. Ինչ պետք է անել պայքարի հաջորդ փուլում
- Կարեն Վրթանեսյան. Որևէ կարևոր մանրամասն չի հրապարակվել. հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու արբանյակը
- Կարեն Վրթանեսյան. Եթե սա վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան