Հայաստանի և Լիտվայի Մ-19 հավաքականները ոչ-ոքի խաղացին ընկերական խաղում
Օգոստոսի 22-ին Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական հանդիպում անցկացրել է Լիտվայի Մ-19 ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
«Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Հայաստան Մ-19 - Լիտվա Մ-19 0:0 (0:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Հայաստան Մ-19
1․Գոռ Մատինյան (ա), 2․ Արա Ջոլաքյան (23․ Էրիկ Պապիկյան, 64), 5․ Սերգեյ Մուրադյան (4․ Արմեն Սարգսյան, 64), 6․ Մհեր Քանքանյան, 7․ Լևոն Պետրոսյան, 9․ Արայիկ Էլոյան (21․ Սուրեն Ապրեսյան, 46), 10․ Դավիթ Հակոբյան (20․ Արթուր Իսրայելյան, 72), 11․ Արման Մարկոսյան, 15․ Կարեն Դավթյան (22․ Վարդան Թովմասյան, 64), 17․ Վաչե Հակոբյան, 18․ Համլետ Սարգսյան (19․ Անդրե Փիլիպոսյան, 46)
Պահեստայիններ՝ 12․ Հայկ Խաչատրյան, 16․ Միհրան Հովհաննիսյան, 3․ Հայկ Սիմոնյան, 8․ Հայկ Թաթոսյան, 13․ Գևորգ Գրիգորյան, 14․ Իշխան Դարբինյան
Գլխավոր մարզիչ՝ Վահագն Մինասյան»,- նշված է հաղորդագրությունում։