Հայաստանում 2021թ-ին առաջացել է տարբեր վտանգավորության դասերի 88 մլն 736 հազ. տոննա թափոն
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու կազմակերպված աղբահանություն իրականացնող ՀՀ համայնքներից ստացված ամփոփ տեղեկատվության, 2021թ. հանրապետությունում առաջացել են տարբեր վտանգավորության դասերի 88 736.0 հազ. տոննա թափոններ, որոնց 55.4%-ը տեղափոխվել է թափոնակուտակիչներ:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021թ. ընթացքում հանրապետության կազմակերպությունների գործունեության ընթացքում էլ առաջացել են 88 248.6 հազ. տոննա (ընդհանուրի 99.5%-ը) արտադրական թափոններ:
Ըստ կազմակերպված աղբահանություն իրականացնող ՀՀ համայնքներից ստացված ամփոփ տեղեկատվության, 2021թ. համայնքային աղբավայրեր են տեղափոխվել 487.4 հազ. տոննա կոշտ կենցաղային թափոններ (քաղաքային աղբավայրեր՝ 461.2 հազ. տ), հանրապետության մեկ բնակչի հաշվով այն կազմել է 164.5 կգ (մեկ քաղաքաբնակի հաշվով՝ 243.7 կգ):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան